ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Հովհաննես Մելքոնյանին. նա 1 տարուց ավելի իրեն մակագրված գործով որևէ դատական ակտ չէր կայացրել
23.01.2023
Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հանձնաժողովի պնդմամբ՝ Դատավորը թույլ է տվել դատավարական ժամկետների խախտում և մեկ տարուց ավելի իրեն մակագրված գործով որևէ դատական ակտ չի կայացրել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել և դատավոր Հովհաննես Մելքոնյանին հայտարարել նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Մանրամասները՝ տեսանյութում: