background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դատավոր Դավիթ Սերոբյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց. Խորհրդին ներկայացված միջնորդությունը մերժվեց

23.01.2023

image

Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհուրդը որոշեց դատավոր Դ. Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Հանձնաժողովը պնդում էր, որ դատավորը գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել և հետագայում մերժել է այն՝ պատճառաբանությամբ, որ բողոքաբերը չուներ նշված որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ նշվածը ենթակա էր պարզման բողոքի վարույթ ընդունելու փուլում:

 Բացի այդ, ըստ Հանձնաժողովի, Դատավորը կայացրել էր բողոքի քննությունը վերսկսելու մասին չպատճառաբանված որոշում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել խախտում, որը, սակայն, էական բացասական հետևանք չի առաջացրել և այդ պատճառով Խորհրդի կողմից գնահատվել է նվազ կարևորություն ունեցող:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել