background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ

05.09.2023

image

Դատական դեպարտամենտն աշխատանքի է հրավիրում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու իրավաբանների:

Դատական դեպարտամենտում աշխատանքը հնարավորություն կընձեռի կատարելագործել Ձեր մասնագիտական ունակությունները, աշխատել բանիմաց և վաստակաշատ իրավաբանների հետ, միաժամանակ՝ իրավագիտության ոլորտում հմտությունների զարգացումն ապագայում կստեղծի հնարավորություն ստանձնել մասնագիտական ոլորտի պատասխանատու և բարձր պաշտոններ: 

Նախապատվությունը կտրվի եռանդուն ու նպատակասլաց, ստեղծագործական մտածելակերպով, վերլուծական կարողություններով, բանակցելու և համագործակցելու, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով թեկնածուներին:

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել cv@court.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Կանցկացվի հարցազրույց՝ իրավաբանի թափուր հաստիքների համալրման նպատակով: Հարցազրույցի անցկացման վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

Կիսվել