ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
10.02.2023
Ամփոփվել են դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) և վերջինիս հանձնաժողովների 2022 թվականի գործունեության արդյունքները, որոնք ներկայացվում են ստորև.
2022 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի (Ընդհանուր ժողովը վարող) կողմից սահմանված կարգով հրավիրվել է հինգ Ընդհանուր ժողով, որոնց ընթացքում ընտրվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երկու դատավոր անդամներ, Բարձրագույն դատական խորհրդի մեկ դատավոր անդամ, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի մեկական դատավոր և դատավոր չհանդիսացող անդամներ: Ընդհանուր ժողովը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննարկել է նաև դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը:
2022 թվականի ընթացքում Ընդհանուր Ժողովի հանձնաժողովների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և այլ օրենքներով վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ հրապարակման ենթակա ամփոփ տվյալները ներկայացվում են ըստ առանձին հանձնաժողովների.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԵՎ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ