Հիշեցում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և Հակակոռուպցիոն պալատներում առկա դատավորների թափուր հաստիքների համալրման անհրաժեշտության վերաբերյալ
22.02.2023
Հիշեցում ենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա դատավորի թվով 1 թափուր հաստիքը համալրելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2023 թվականի փետրվարի 28-ին:
Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու վերաբերյալ հայտարարությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝
Իսկ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում առկա թվով մեկ դատավորի թափուր հաստիքը համալրելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 03-ն է:
Անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819):
Մանրամասները հղմամբ՝