background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Հատուկ կարգով որակավորման ստուգմանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

24.02.2023

image

Տեղեկացնում ենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ 2023 թվականի մարտի 3-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 3-ն է:

Հավակնորդները կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819):

Հավելենք, որ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու համապատասխանաբար 2023 թվականի մարտի 9-ին, ժամը՝ 10:30-ին և մարտի 10-ին, ժամը՝ 10:30-ին, իսկ քրեական մասնագիտացմանը՝ մարտի 13-ին, ժամը՝ 10։30-ին:

Քննության վայրի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

Կիսվել