Դատական դեպարտամենտն աշխատանքի է հրավիրում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու իրավաբանների
27.03.2023

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտն աշխատանքի է հրավիրում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու իրավաբանների:
Դատական դեպարտամենտում աշխատանքը հնարավորություն կընձեռի կատարելագործել Ձեր մասնագիտական ունակությունները, աշխատել բանիմաց և վաստակաշատ իրավաբանների հետ, միաժամանակ՝ իրավագիտության ոլորտում հմտությունների զարգացումն ապագայում կստեղծի հնարավորություն ստանձնել մասնագիտական ոլորտի պատասխանատու և բարձր պաշտոններ:
Նախապատվությունը կտրվի եռանդուն ու նպատակասլաց, ստեղծագործական մտածելակերպով, վերլուծական կարողություններով, բանակցելու և համագործակցելու, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով թեկնածուներին:
Հետաքրքրված անձինք կարող են մինչև ս. թ. ապրիլի 15-ն իրենց ռեզյումեներն ուղարկել cv@court.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Կանցկացվի հարցազրույց՝ իրավաբանի թափուր հաստիքների համալրման նպատակով (աշխատավարձը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից): Հարցազրույցի անցկացման վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի լրացուցիչ: