ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿ
28.03.2023

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, և գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից:
Ելնելով վերոգրյալից Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ են անցնում հետևյալ հավակնորդները.
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Թեստային առաջադրանքներ |
Իրավական խնդիրներ |
Ընդհանուր |
1. |
Շիլաջյան Աննա Սամվելի |
58 |
28 |
86 |
2. |
Թորոսյան Նարինե Հայկի |
44 |
37 |
81 |
ֆայլեր