Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՔՀԿ-ների ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2024 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ
04.04.2023
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջը՝ հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2024 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 16։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):
Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2024 թվականի բյուջետային հայտի նախագծի վերաբերյալ նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Խնդրվում է վերը նշված քննարկմանը մասնակցելու հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև ս. թ. ապրիլի 7-ը՝ ժամը 16:00-ն (էլ-հասցե` press.courts@gmail.com):