background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Կներդրվի նոր համակարգ, որը կօգնի խնայել դատարանների, դատավարության մասնակիցների ժամանակն ու կնվազեցնի ծախսերը

04.05.2023

image

Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված հերթական հանրային քննարկումը:

Այս անգամ թեման նվիրված էր էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրմանը: Առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը։ 

Էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումն ինքնին չի հանգեցնելու ավանդական դատավարությունների վերացմանը. դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու «ընտրել»՝ օգտագործել համապատասխան է-լեկտրոնային համակարգերը, թե ոչ։ 

Առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլնի, հնարավորություն կընձեռնեն ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարել էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի  նաև ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:

Կիսվել

նկարներ