Տեղեկատվություն դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի վերաբերյալ
25.08.2023
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտը (այսուհետ՝ Դատական դեպարտամենտ), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ընտրելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 8-ին հրապարակել է մրցույթի հայտարարություն:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 18-ը:
Դատական դեպարտամենտի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 8-ի թիվ 94 հրամանի համաձայն կազմավորվել է Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով):
Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ներգրավման նպատակով սահմանված ժամկետում դիմել են հետևյալ կազմակերպությունները՝ ներկայացնելով մեկական թեկնածուներ.
1. «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ, տնօրեն Լիլիթ Միրզոյան, թեկնածու՝ Արտակ Միքայելի Ասատրյան:
2. Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ, խորհրդի նախագահ Կամո Ասատրյան, թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան:
3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ, նախագահ Արթուր Սաքունց, թեկնածու՝ Անի Ժիրայրի Չատինյան:
Մրցութային հանձնաժողովը 2023 թվականի օգոստոսի 22-ին կայացրել է «Փաստաթղթի անհամապատասխանության հիմքով «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի դիմումի ընդունումը մերժելու մասին» թիվ 1, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» թիվ 2 և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» թիվ 3 որոշումները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի և Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կողմից սահմանված ժամկետում կրկին ներկայացվել են փաստաթղթեր:
Մրցութային հանձնաժողովը, 2023 թվականի օգոստոսի 25-ի նիստում ուսումնասիրելով Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի խորհրդի նախագահի կողմից կրկին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը, արձանագրել է, որ կազմակերպության կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ արձանագրված թերություններից մեկը չի վերացվել, ուստի որոշում է կայացվել Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կողմից որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու Դավիթ Լևոնի Հակոբյանի առաջադրման վերաբերյալ դիմումի ընդունումը փաստաթղթի անհամապատասխանության հիմքով մերժելու մասին։
Միաժամանակ Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի կրկին ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 12-րդ, 15-րդ, 18-րդ կետերով, Հավելված 3-ի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, 2023 թվականի օգոստոսի 25-ի նիստում որոշում է կայացրել Դատավորների ընդհանուր ժողովին որպես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացնել՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից առաջադրված Անի Ժիրայրի Չատինյանի թեկնածությունը:
Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով՝ հրապարակվում են Անի Ժիրայրի Չատինյանի կենսագրական տվյալները:

Թեկնածու՝
Անի Չատինյան