ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված դատական ծառայողներին
29.09.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված դատական ծառայողներին՝ ՀՀ-ում գործող դատարաններում առկա թափուր հաստիքներում:
Բոլոր հետաքրքրված անձանց, որոնք ցանկանում են իրենց փորձը, գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգին, կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել cv@court.am էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջին իսկ հնարավորության դեպքում Դատական դեպարտամենտը նրանց կներգրավի աշխատանքի: