background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները վրաց գործընկերների հետ քննարկել են իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

19.10.2023

image

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրավական ոլորտի փորձագետների, Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների և Անկախ տեսուչի, ինչպես նաև դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը՝ կառուցողական մթնոլորտում, միմյանց հետ կիսվել են դատարանների անկախությանը, դատավորների էթիկային, կարգապահական պատասխանատվության հիմքերին և ընթացակարգերին, վարույթ հարուցող մարմինների լիազորություններին առնչվող երկու երկրների լավագույն փորձով, հաջողված փոփոխություններով, ձեռքբերումներով, ինչպես նաև՝ քննարկել առկա օրենսդրական, գործնական խնդիրները, դրանց լուծման արդյունավետ ուղիները և իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Պատվիրակության կազմում եղել են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամները, դատավորներ՝ առաջին ատյանի դատարաններից, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:

 

 

Կիսվել

նկարներ