background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում

29.01.2024

image

   Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:

   Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, Դատավորը չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղվելը և մինչդատական վարույթն ավարտված լինելու և գործով վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից  ստանձնած լինելու պայմաններում բեկանել է Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը՝ մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելով տնային կալանքով:  Նշված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման:

   Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք։

 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Կիսվել