ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
01.02.2024
Ամփոփվել են դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) և վերջինիս հանձնաժողովների 2023 թվականի գործունեության արդյունքները, որոնք ներկայացվում են ստորև.
Ընդհանուր ժողովի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով
Ընդհանուր ժողովը վարողի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի կողմից 2023 թվականի ընթացքում հրավիրվել է վեց Ընդհանուր ժողով:
Ընդհանուր ժողովների ընթացքում ընտրվել են՝
- Բարձրագույն դատական խորհրդի չորս դատավոր անդամ.
- Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի երկու դատավոր անդամ.
- Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի երեք դատավոր անդամ:
- Ընդհանուր ժողովը սահմանված կարգով քննարկել է նաև դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը:
Ընդհանուր Ժողովի հանձնաժողովների՝ 2023 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ հրապարակման ենթակա ամփոփ տվյալները ներկայացվում են ստորև՝ ըստ առանձին հանձնաժողովների.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԵՎ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ