ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու հնարավորության մասին
05.02.2024
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 23.10.2023թ. ԲԴԽ-88-Ո-265 որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը՝
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.
1. ՀՀ դատարաններում գործարկվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու ծրագրային բաղադրիչը.
2. Բարձրագույն դատական խորհրդի 23.10.2023թ. ԲԴԽ-88-Ո-265 որոշումը՝ գործերի բարդության աստիճանը գործի իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու մասով ուժի մեջ կմտնի սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ 2024 թվականի փետրվարի 15-ից:
3. «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի փաստական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու ծրագրային բաղադրիչի ծրագրային լուծումների մշակման աշխատանքներով պայմանավորված՝ ՀՀ դատարաններում այն գործարկելու վերաբերյալ կհայտարարվի լրացուցիչ: