background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՔՀԿ-ների ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2025-2027թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2025 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ

26.03.2024

image

 Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի թիվ 71-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջը՝ հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2025-2027թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա սթ ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):

Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2025-2027թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային հայտի նախագծի վերաբերյալ նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):

Խնդրվում է վերը նշված քննարկմանը մասնակցելու հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև ս. թ. մարտի 29-ը՝ ժամը 16:00-ն (էլ-հասցե` press.courts@gmail.com):

Կիսվել