background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

31.07.2021

image

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:

Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր:

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց  նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին:

Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսեց առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների քաղաքացիական ծառայությունից դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել