background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց գործի վարույթը կարճել. նիստը հետաձգվեց

01.10.2021

image

Սեպտեմբերի 30-ին ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորը միջնորդեց գործի վարույթը կարճել, հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար Խորհուրդը նիստը հետաձգեց:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:

Նիստի օրվա և ժամի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

 


Կիսվել