background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-ում կայացավ դատավոր Սեգեյ Մարաբյանի գործով նիստը

18.10.2021

image

Հոկտեմբերի 18-ին ԲԴԽ-ում շարունակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Նիստի մեկնարկին Խորհուրդը հայտարարեց, որ հետաձգում է դատավոր Մարաբյանի՝ նախկինում ներկայացրած միջնորդության քննությունը՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Սերգեյ Մարաբյանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։

Ըստ դատավորի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սահմանում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, հակասում է Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասին և 164-րդ հոդվածի 2-րդ մասին։

Խորհուրդը որոշեց ժամանակ տալ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին այս միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Դատավորը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ ևս. Մարաբյանը գտնում է, որ դատավորների նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից վարույթներ հարուցելու հնարավորությունը ևս Սահմանադրությանը հակասում է և այս հարցով էլ ԲԴԽ-ն պետք է դիմի Սահմանադրական դատարան:

Բացի այդ՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար դատավոր Սերգեյ Մարաբյանը ժամանակ խնդրեց:

 

Խորհուրդը որոշեց  նիստը հետաձգել և նշանակել հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին:


Կիսվել