background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց. նիստը հետաձգվեց

11.11.2021

image

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Այսօրվա նիստում Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի նախկինում ներկայացրած միջնորդությունը՝ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ:

Այսօրվա նիստը, դատավոր Նախշքարյանի միջնորդությամբ, հետաձգվեց: Այն կշարունակվի նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ին:


Կիսվել