ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
13.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը մերժեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: