ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Արշակ Ալավերդյանին

20.12.2021

image

2021 թվականի դեկտեմբերի 20-ին, Բարձրագույն դատական խորհուրդը  հրապարակեց Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը միաձայն որոշեց  խիստ նկատողություն հայտարարել  դատավոր Արշակ Ալավերդյանին:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից  թույլ էին տրվել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կանոնների խախտումներ:


Կիսվել