ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով որոշում կայացնելու

28.12.2021

image

2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի 2022 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ին:

Ըստ ներկայացված միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:

Դատավորը համամիտ չէ միջնորդության հիմնավորումների հետ և գտնում է, որ այն ենթակա է մերժման:


Կիսվել