ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
05.01.2022
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 48-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):
Նիստի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։