Կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու գործով նիստը

21.02.2022

image

2022 թվականի փետրվարի 21-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել  ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածով, ԲԴԽ 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորների հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ թիվ 16-Ն-6 որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների  խախտումներ:

Դատավորը ներկայացված միջնորդության հետ համամիտ չէ:

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստը հետաձգվեց. այն կշարունակվի փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին:


Կիսվել