ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Վահագն Մելիքյանի գործով որոշում կայացնելու

28.02.2022

image

2022 թվականի փետրվարի 28-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ:

Դատավորը նշեց, որ խախտումները կատարվել են անուշադրության հետևանքով:

Կողմերին լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի մարտի 10-ին՝ ժամը 15:00-ին:


Կիսվել