Հանդիպում ԵԽ ներկայացուցիչների հետ

01.03.2022

image

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ մարտի 1-ին, ընդունեցին  Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ  համագործակցությունը և ընդգծեց, որ ԵԽ-ի հետ համատեղ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց ինչպես արդեն իսկ իրականացված ծրագրերին, այնպես էլ  նոր՝ ԵԽ-ՀՀ 2023-2026թթ.-ին սպասվող գործողությունների ծրագրի մեկնարկին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առկա համագործակցությունը խորացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Կիսվել

նկարներ