ԲԴԽ-ում կայացավ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը
07.03.2022
2022 թվականի մարտի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքի» 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների խախտումներ:
Այսօրվա նիստը հետաձգվեց. այն կշարունակվի մարտի 17-ին՝ ժամը 15.00-ին: