Դատական դեպարտամենտի ղեկավարի շնորհավորանքը մարտի 8-ի կապակցությամբ
08.03.2022
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ը ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:
Դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք Ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր եղբայրների գորովալից քույրերը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսահման սեր ու կանացի երջանկություն: Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, թող իրականություն դառնան Ձեր բոլոր երազանքներն ու սպասելիքները:
Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար կյանքը նվիրաբերած զինվորների մայրերին, ինչպես նաև այն մայրերին ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս հրաշք տոնի առթիվ: