ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Վահագն Մելիքյանին
10.03.2022
2022 թվականի մարտի 10-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը միաձայն որոշեց նկատողություն հայտարարել դատավոր Վահագն Մելիքյանին:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: