Դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

10.03.2022

image

2022 թվականի մարտի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել  «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 68-րդ հոդվածում սահմանված պահանջների ինչպես  նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:

Այսօրվա նիստը հետաձգվեց. այն կշարունակվի մարտի 11-ին՝ ժամը 14:00-ին:


Կիսվել