Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց
14.03.2022
2022 թվականի մարտի 14-ին ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մարտի 24-ին՝ ժամը 15.00-ին:
Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորների կողմից թույլ է տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի խախտում: