ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը
24.03.2022
2022 թվականի մարտի 4-ին ԲԴԽ-ն հրապարակեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
ԲԴԽ-ն միաձայն որոշեց մերժել Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: