ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի գործով որոշում կայացնելու
04.04.2022
2022 թվականի ապրիլի 4-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքի» 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների խախտումներ:
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 14-ին՝ ժամը 14.55-ին: