Հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում

06.04.2022

image

  Այսօր՝ ապրիլի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի մի շարք աշխատակիցներ հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:     

  Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲԴԽ-ի կողմից Խորհրդի մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից էլեկտրոնային մակագրման համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

 

Կիսվել

նկարներ