ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով որոշում կայացնելու

07.04.2022

image

2022 թվականի ապրիլի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքի» 135-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ:

Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին:


Կիսվել