ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին նախազգուշացում հայտարարեց

18.04.2022

image

2022 թվականի ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:


Կիսվել