ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

22.04.2022

image

   Այսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի շենքում՝ Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ՝ Դ. Խաչատուրյանը, Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչ, ավագ դատավոր Բյորն Լինդենին և Շվեդիայի ազգային դատարանների վարչության իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում երկու երկրների բարձրագույն դատական իշխանությունների միջև փոխշահավետ համագործակցության հուշագիր ստորագրելուն առնչվող հարցեր:

  Համագործակցության կարևոր նպատակն է լինելու նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

  Ստորագրվելիք հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրի իրականացում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:

  Ողջունելով հյուրերին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է երկու երկրների բարձրագույն դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացվող, որը կնպաստի դատարանների աշխատանքի թափանցիկության և դատարանների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռբ բերվել ծրագրի կյանքի կոչմանն ուղղված քննարկումների շարունակականության վերաբերյալ:

Կիսվել

նկարներ