ԲԴԽ անդամները մասնակցում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը

23.04.2022

image

  Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է ՀՀ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից՝  «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

  Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծին:

  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ««Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդնում», «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսում», «ՀՀ դատական համակարգի վերանայումը սահմանադրական բարեփոխումների համատեքստում» և այլ թեմաների:

 Միջոցառմանը մասնակցում են նաև դատարանների նախագահներ և դատավորներ:

 

Կիսվել

նկարներ