Ցավակցական հեռագիր
27.04.2022
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր՝ Բաբկեն Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ:
Մարտիրոսյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Բաբկեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Գավառում՝ Սուրբ Կարապետ եկեղեցում (Նալբանդյան 1, «Հին Եկեղեցի»)։
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց ապրիլի 30-ին` ժամը 14:00-ին։