ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու

02.05.2022

image

  Այսօր՝ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

  Դատավորին վերագրվում է  «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝  արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

  Նիստի մեկնարկին Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, դատավոր Արման Հովհաննիսյանը Խորհրդին ներկայացրեց միջնորդության բովանդակությունը, որից հետո ԲԴԽ անդամները հարցեր հղեցին կողմին:

  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվեց ինչպես հարցեր տալուց, այնպես էլ դրանց պատասխանելուց. փոխարենը դատավորը հանդես եկավ ելույթի խոսքով՝ Խորհրդին խնդրելով մերժել Հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը:

 Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

 Այն կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին:

 Նիստի մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել