Հանդիպում ԲԴԽ-ում
21.06.2022
Այսօր՝ հունիսի 21-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում կայացել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Դատական դեպարտամենտի 2020-2022թթ. «Հայաստանում արդարադատության համակարգի համախմբում» խորագրով համատեղ գործողությունների ծրագրի ավարտական հանդիպում-քննարկումը:
Հանդիպման մեկնարկին ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նշել է, որ Խորհրդի համար շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած ահռելի աշխատանքի համար, միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնենք ապագայում, որոնք նպաստելու են Հայաստանի դատական համակարգի կատարելագործմանը, հանրային վստահության ամրապնդմանը և դատական իշխանության անկախացմանը»:
Համատեղ ծրագրի իրագործումը կարևորել է նաև Խորհրդի գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակներում կատարվել են հսկայածավալ աշխատանքներ, որոնք նպաստել են Դատական դեպարտամենտի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը:
IRZ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը և միջազգային փորձագետ, կրթության և վերապատրաստման գծով դոկտոր Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ԲԴԽ-ին և Դատական դեպարտամենտին արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն շարունակական է լինելու։
նկարներ