Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

23.06.2022

image

Այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց բավարարել Հանձնախմբի ներկայացրած միջնորդությունը և Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գ. Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, Մ. Մակյանը, Լ. Մելիքջանյանը, Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Ս. Չիչոյանը և Վ. Քոչարյանը։

Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը:

Որոշմանը դեմ է Անի Մխիթարյանը, ով ևս ունի հատուկ կարծիք։


Կիսվել