Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն
04.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: