ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
22.07.2022
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընգրկվելու նպատակով դիմած անձանց հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունենալու 2022 թվականի օգոստոսի 1-ին ժամը 11։00-ին։
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):
Ստորև ներկայացվում է հարցազրույցի մասնակիցների ցանկը․
|
N |
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
|
1. |
Լուսինե Հովհաննիսյան |
|
2. |
Նելլի Աշրաֆյան |
|
3. |
Մեսրոպ Մակյան |
|
4. |
Անդրանիկ Մնացականյան |
|
5․ |
Վլադիմիր Հովհաննիսյան |