background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Կայացավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը

25.07.2022

image

Այսօր՝ հուլիսի 25-ին, ԲԴԽ-ում կայացավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի  21-րդ հոդվածի 4-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի»  8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ թիվ ԼԴ/0227/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը կայացրել է սխալ դատական ակտ՝ վճռում վրիպակն ուղղելու դիմումը մերժելու մասին,  հրաժարվել է կատարողական թերթում ուղղում կատարելուց, թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կողմերի հաշտության համաձայնության ներկայացումից առավել քան 13 ամիս անց չի հաստատել այն, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով թիվ ԼԴ4/0737/02/21 գործի քննությունն իրականացրել է և վճիռը հրապարակել է դիմումը վարույթ ընդունելուց հետո առավել քան 10 ամիս անց։ 

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել