Ցավակցական հեռագիր
15.09.2022
Խորը ցավով տեղեկացանք Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Միրզոյանի անժամանակ մահվան մասին։
Արծրուն Միրզոյանն ուներ բարձր մարդկային և մասնագիտական որակներ, ճանաչված էր և մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Միրզոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը։
Դատավորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 17-ին, նույն վայրից, ժամը 13.00-ին: