background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20.09.2022

image

     Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 6-ին հրապարակել է հայտարարություն: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ:

    Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակվում են Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու (այսուհետ՝ Թեկնածու) ներկայացրած դատավորի և վերջինիս կողմից առաջադրված թեկնածուի, ինչպես նաև ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կեսագրական տվյալները:

1. Դատավորի կողմից առաջադրված թեկնածու.

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյան.

      Թեկնածու՝

Թամարա Շաքարյան

(ինքնակենսագրություն)

 

2. Ինքնաառաջադրված թեկնածուներ.

                                                  

 

   

Թեկնածու՝                               Թեկնածու՝                                  Թեկնածու՝   

Կարեն Հակոբյան                   Անի Սարգսյան                             Տաթևիկ Սուջյան

(ինքնակենսագրություն)         (ինքնակենսագրություն)              (ինքնակենսագրություն)

 

 

                                        

                                                                                                                                                                                   ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Կիսվել