Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
28.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: